Բաժիններ՝

Երկրի բնակչությունը հունվարի 1-ին կհասնի 7,444 մլրդ մարդու

Մոլորակի բնակչության թվաքանակը հունվարի 1-ին կհասնի 7 միլիարդ 444 միլիոն 443 հազար 881-ի: Այս կանխատեսմամբ հանդես են եկել ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի մասնագետները։

Նրանք տարածված հայտարարության մեջ նշում են, որ «ընթացիկ տարվա հունվարի 1-ի համեմատությամբ Երկրի բնակիչներն ավելացել են 78,5 մլն մարդով»: Աճը կազմել է 1,07 տոկոս:

Սպասվում Էէ, որ «գալիք տարվա հունվարին յուրաքանչյուր վայրկյան լույս աշխարհ կգա 4,3 երեխա, կմահանա 1,8 մարդ»: Ավելի վաղ Բյուրոն կանխատեսել է, որ 2050 թվականին աշխարհում կլինի 9 մլրդ մարդ:

11-րդ դարի սկզբին Երկրի վրա ապրում էր 310 մլն մարդ, 1900 թվականին՝ 1,6 մլրդ մարդ: 6 միլիարդի նշագիծը հաղթահարվել է 1999 թվականին: Մոլորակի բնակչությունը 7 միլիարդի է հասել 2011 թվականին: ԱՄՆ-ում հունվարի 1-ին բնակչության թվաքանակը կկազմի 326,97 մլն, ինչը 2,3 միլիոնով ավելի է, քան անցնող տարվա հունվարի 1-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս