Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի օդաչուները վիրավորներին տարահանել են «Էքստրեմալ» պայմաններում

Հայաստանի ռուսական ռազմակայանում հատուկ մարտավարական պարապմունքներ են անցկացվել բանակային օդուժի օդաչուների եւ զինվորական բժիշկների փոխգործակցությամբ: «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում նոր ժամանած զինծառայող բժիշկների հետ պարապմունքներն անցկացվել են միավորման բժշկական ծառայության պետի ղեկավարությամբ:

Պարապմունքների ընթացքում զինծառրայողները յուրացրել են մարտադաշտում պայմանական վիրավոր զինծառայողների տարահանման գործողությունները՝ բժշկական սարքավորումների, առձեռն միջոցների, ռազմական տեխնիկայի եւ բանակային օդուժի ուղղաթիռների օգտագործմամբ: Զինվորական բժիշկները կատարել են տուժածներին եւ վիրավորներին առաջին բժշկական օգնությունը ցույց տալու ավելի քան 30 նորմատիվներ:

Բանակային օդուժի օդաչուները կատարելագործել են վիրավորների վրա առկախման, բարձրեռնային տեղանքի անծանոթ տարածքում շտապ վայրԷջքի, հատուկ փրկաճոպանների եւ կարապիկների օգտագործմամբ վիրավորների տարահանման գործողությունները: Հատուկ մարտավարական պարապմունքներին մասնակցել են 100-ից ավելի զինծառայողներ եւ ավելի քան 30 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Երեւանում տեղաբաշխված «Էրեբունի» ավիաբազայի Մի-8ՄՏ ռազմափոխադրական ուղղաթիռներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս