Բաժիններ՝

Ձմեռ պապերը շքերթի են դուրս գալու Մոսկվայում

Ձմեռ պապերը դեկտեմբերի 29-ին շքերթով կանցնեն Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Այդ մասին հայտնել է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով «Մոսկովյան սեզոններ» քաղաքային փողոցային միջոցառումների շարքի կազմկոմիտեին։

«Նրանց կկարողանան միանալ բոլոր ցանկացողները. բոլորին, ովքեր շքերթի կգան Ձմեռի պապի հագուստով, սպասում են ոչ միայն անցորդների խանդավառ հայացքներն ու հիանալի լուսանկարները, այլեւ հուշանվեր»,-նշել են կազմկոմիտեում: Տոնական երթի ուղեգիծը Տվերսկի հրապարակի «Սուրբծննդյան ճանապարհովություն» փառատոնի կենտրոնական հարթակներով կձգվի մինչեւ Հեղափոխության հրապարակ: Շքերթը բրազիլական թմբուկների ռիթմի ներքո սկսվելու է ժամը 18:00-ին:

«Սուրբծննդյան ճանապարհովություն» ձմեռային ավանդական փառատոնը Մոսկվայում մեկնարկել է դեկտեմբերի 22-ին եւ կտեւի մինչեւ հունվարի 14-ը: Ամջողջ քաղաքում գործում են 83 տոնական հարթակներ: Ընդամենը փառատոնի շրջանակներում պլանավորված են 240 ինտերակտիվ ծրագրեր, փողոցային թատրոնների 480 ներկայացումներ, իչնպես նաեւ 1680 վարպետության դասեր՝ մեծահասակների ու երեխաների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031