Բաժիններ՝

Սիրիացի քրդերի ղեկավարը հայտարարել է Սոչիում Ազգային երկխոսության կոնգրեսին մասնակցելու մասին

«Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավար ժողովրդավարական իշխանության» ներկայացուցիչները կուղեւորվեն Սոչի՝ մասնակցելու 2018 թվականի հունվարի 29-30-ին կայանալիք Ազգային երկխոսության կոնգրեսին: Այդ մասին ANF գործակալությանը հայտարարել է Ինքնապաշտպանության քրդական ուժերի հրամանատար Սեփան Համոն: Նրա խոսքով՝ «հակառակ Թուրքիայի առարկություններին, Սիրիայի հյուսիսարեւելյան տարածաշրջանի 155 պատվիրակներ ներկա կլինեն այդ համաժողովին»:

Համոն Անկարային մեղադրել է «Կոնգրեսի անցկացումը վիժեցնելու ձգտման մեջ՝ օգտագործելով դրան սիրիացի քրդերի մասնակցության հարցը»: Նա հիշեցրել է, որ քրդական զինված կազմավորումները, որոնք կազմում են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» միջուկը, այժմ վերահսկում են երկրի տարածքի ավելի քան քառորդ մասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս