Բաժիններ՝

Օբաման կարոտով է հիշում նախկին աշխատանքը

Բարաք Օբաման պատմել է, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը թողնելուց հետո ուրախ է, որ կարող է կուշտ քնել եւ ամբողջովին վերահսկել իր օրը։

«Ես ավելի ուշ եմ արթնանում: Եվ, իհարկե, հիանալի է, երբ դու հնարավորություն ունես ամբողջովին վերահսկել քո օրը, ինչը ես չեմ ունեցել, երբ նախագահ էի: Այն ժամանակ հագեցած գրաֆիկ ունեի: Այժմ ես արթնանում եմ, որոշում եմ ընդունում, թե ինչպես եմ ցանկանում անցկացնել ժամանակս եւ ինչ է ինձ հարկավոր անել: Ես ինձ ազատ եմ զգում, եւ հնարավորություն ունեմ ավելի շատ խորասուզվել ինչ-ինչ հարցերում»,-ասել է Օբաման բրիտանացի արքայազն Հարրիին տված հարցազրույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 27-ին:

«Այժմ ես կարող եմ արթնանալ եւ 45 րոպե խոսել կնոջս հետ, այնուհետեւ կարող եմ ինձ թույլ տալ տեւական նախաճաշ եւ արդեն հետո ձեռնամուխ լինել գործերին»,-հավելել է նա:

Նախկին նախագահը նշել է, որ իր կյանքը մեծապես փոխվել է պաշտոնից հեռանալուց հետո: Փոփոխությունները, նախեւառաջ, վերաբերում են աշխատանքային գրաֆիկին: Դրա հետ մեկտեղ նա շարունակում է մտածել երկրի ու նրա քաղաքացիների ապագայի մասին: «Ինձ համար շատ բան է փոխվել, բայց ես շարունակում եմ խորհել կարեւոր հարցերի մասին. կցանկանայի վստահ լինել, որ Միացյալ Նահանգները զարգանում է եւ պահպանում իր տեղն աշխարհում»,-ասել է Օբաման:

Նա խոստովանել է, որ կարոտում է նախկին աշխատանքը եւ այն մասնագետների թիմին, որոնց հետ ինքն աշխատում էր Սպիտակ տանը:

«Ամենից շատ կարոտում եմ իմ թիմին, զգում եմ նրա պակասը: Չկա նաեւ աշխատանքի այն ինտենսիվությունը, երբ դու գիտեիր, որ ամեն օր, լուծելով հարցեր, դու ինչ-որ բան ես անում մարդկանց համար: Եվ, իհարկե, ես կարոտում եմ նախագահի աշխատանքին»,-հավելել է Օբաման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս