Բաժիններ՝

Քաղցրից կախվածությունը հաղթահարելու և վերջապես նիհարելու 6 միջոց

Եթե Դուք արդեն զգում եք, որ կախվածությունը քաղցրից հաղթում է Ձեզ, ապա հետևեք այս մի քանի խորհուրդներին:

1. Նախապես պլանավորեք սննդակարգը

Ամենատարածված սխալներից մեկը սննդակարգը չպլանավորելն է: Շատ դեպքերում աշխատավայրում չգտնելով առողջարար սննդամթերք, Դուք ուղղակի ուտում եք թխվածք, շոկոլադե բատոն, փքաբլիթ, իսկ դրանք վնասակար են առողջության և կազմվածքի համար: Պետք է ուղղակի պլանավորել և նախապես ձեռք բերել անհրաժեշտ մթերքներ:

2. Փնտրեք օգտակար այլընտրանք

Օրինակ՝ շաքարի փոխարեն՝ թեյի հետ օգտագործեք մեղր: Շոկոլադե բատոնի փոխարեն՝կերեք դառը շոկոլադ, իսկ հավելումներով յոգուրտի փոխարեն՝ բնական յոգուրտ հատապտուղներով:

3. Թեյի և սուրճի մեջ շաքար մի ավելացրեք

Սովորեք սուրճը և թեյը խմել առանց շաքարի: Ինչպես արդեն նշեցինք, թեյի հետ կարող եք օգտագործել մեղր, իսկ սուրճի մեջ կարելի է ավելացնել դարչին կամ վանիլին:

4. Հրաժարվեք գազավորված ըմպելիքից

Դրանք ամբողջությամբ շաքար են: Մեկ միջին շիշ գազավորված ըմպելիքից հետո ինսուլինը Ձեր օրգանիզմում կտրուկ աճում է, ինչն էլ առաջացնում է բարձր ախորժակ: Մի հավատացեք մարքետոլոգներին և մի գնեք դիետիկ գազավորված ըմպելիքներ: Դրա փոխարեն՝ խմեք ջուր, որին կարող եք ավելացնել կիտրոն կամ այլ տեսակի մրգեր: Այդպիսի ըմպելիքը շատ օգտակար է և քիչ կալորիական:

5. Կերեք ավելի շատ սպիտակուցային մթերք

Կերեք ավելի շատ որակյալ սպիտակուց: Ձեր ճաշացանկում ներառեք հավ, հնդկահավ, ձուկ, ընկույզ, ձիթայուղ, ավոկադո, ձու, կաթնամթերք: Եվ շուտով Դուք կնկատեք, որ քաղցրն այլևս այդպես չի ձգում:

6. Մի ծաղրեք ինքներդ Ձեզ

Ազատվել կախվածությունից՝ չի նշանակում՝ ամբողջությամբ հրաժարվել հաճույքից, որն առաջացնում է քաղցրեղենը: Երբեմն կարելի է թույլ տալ սիրելի աղանդերը, բայց պետք է իմանալ չափը, և այդ դեպքում ոչ մի սարսափելի բան չի պատահի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս