«Մենք հրապարակայնորեն բանակցել ենք նրանց հետ». Արտակ Զեյնալյանը՝ Տիգրան Ուրիխանյանի հայտարարության մասին

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Ելքը» նրանց հետ չի բանակցել առաջադրած նախագահի թեկնածուի հարցով:

«Միշտ ասել ենք, որ պատրաստ ենք ցանկացած քաղաքական ուժի, հատկապես՝ ընդդիմադիր գործընկերների հետ բանակցել որևէ հարցի շուրջ, և միշտ մեծ հարգանքով ենք վերաբերվել իրենց և այլ գործընկերների որոշումներին և դիրքորոշումներին, բայց իրենք բանակցությունների չգնացին մեզ հետ, իրենք մեզ առաջարկեցին պաշտպանել իրենց կողմից կայացված միանձնյա որոշումը, բնականաբար, մենք այդ հարցի շուրջ քննարկում չենք ունեցել»,- ասել է Տ. Ուրիխանյանը:

168.am-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության առաջադրած թեկնածու Արտակ Զեյնալյանն անդրադառնալով Տ. Ուրիխանյանի այս հայտարարությանը՝ ասաց. «Մենք հրապարակայնորեն բանակցել ենք նրանց հետ, առաջարկել ենք թեկնածություն, նրանք կարող են որոշել՝ պաշտպանե՞լ թեկնածությունը, թե՞ ոչ: Կտեսնենք, թե ում թեկնածությունը կառաջադրեն, ու կհասկանանք՝ ինչ կար այս հայտարարության տակ»:

Մեր ճշտող հարցին, թե՝ ձեր կողմից նախօրոք բանակցության փորձ չի՞ եղել, Ա. Զեյնալյանն այսպես պատասխանեց. «Մենք հրապարակայնորեն բանակցել ենք հենց միանգամից»:

Տեսանյութեր

Լրահոս