Բաժիններ՝

Երևանի ավագանին հաստատել է անհատույց սեփականության իրավունքով մի շարք անձանց բնակարաններ նվիրելու որոշումների նախագծերը

Դեկտեմբերի 26-ին գումարված Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հաստատել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Մովսես Խորենացու մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաիսա Սարգսյանին (Մկրտչյանին) Երևան համայնքի սեփականությունը համարվող բնակարանն անհատույց սեփականության իրավունքով օտարելու (նվիրելու) մասին որոշման նախագիծը:

Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով բնակարան կտրամադրվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային
ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզաննա
Փիրումյանին։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆագոտահարների փոխկոնցերտմայստեր Անդրանիկ Քոչարյանին և նվագախմբի լարային խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ օտարելու (նվիրելու) մասին որոշումների նախագծերը ևս քննարկվել և հաստատվել են Երևանի ավագանու կողմից:

Երևանի ավագանին քննարկել և հաստատել է նաև Երկրապահ կամավորականների միության անդամ, արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Ապրես Հովհաննիսյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան օտարելու (նվիրելու) մասին որոշման նախագիծը:

Ավագանու կողմից հաստատվել է նաև արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Հրանտ Աղաբեկյանի` գույքի փոխանակման միջոցով բնակարանային պայմանների բարելավման որոշման նախագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս