«Իրենք բանակցությունների չգնացին մեզ հետ». Տիգրան Ուրիխանյանը՝ Արտակ Զեյնալյանի թեկնածության մասին

ԱԺ «Ելք» խմբակցությունը մոտ երկու շաբաթ առաջ հայտարարել էր, որ Արտակ Զեյնալյանն է լինելու նախագահի իրենց թեկնածուն, և իրենք պատրաստվում են այդ հարցի շուրջ բանակցել նաև «Ծառուկյան» խմբակցության հետ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 168.am-ը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունեն իրենք այդ հարցի շուրջ և արդյոք հանդիպե՞լ են «Ելքի» ներկայացուցիչների հետ՝ այդ հարցը քննարկելու համար:

Ի պատասխան՝ պատգամավորն ասաց. «Միշտ ասել ենք, որ պատրաստ ենք ցանկացած քաղաքական ուժի, հատկապես՝ ընդդիմադիր գործընկերների հետ բանակցել որևէ հարցի շուրջ, և միշտ մեծ հարգանքով ենք վերաբերվել իրենց և այլ գործընկերների որոշումներին և դիրքորոշումներին, բայց իրենք բանակցությունների չգնացին մեզ հետ, իրենք մեզ առաջարկեցին պաշտպանել իրենց կողմից կայացված միանձնյա որոշումը, բնականաբար, մենք այդ հարցի շուրջ քննարկում չենք ունեցել»:

Մեր ճշտող հարցին՝ «Ելքի» հետ էլ որևէ բանակցություն չի՞ եղել՝ Տ. Ուրիխանյանն այսպես արձագանքեց. «Մենք միշտ բաց ենք ու պատրաստ ենք՝ բանակցելու ցանկացած հարցի շուրջ, երբ կլինի իրապես բանակցային իրավիճակ, այլ ոչ թե մեզ կառաջարկվի պատրաստի որոշում, այդ հարցի շուրջ էլ քննարկում չի եղել»:

Տեսանյութեր

Լրահոս