ԱՄՆ-ը և ՉԺՀ-ն «թեժ գիծ» են բացել ԿԺԴՀ-ի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար
Միացյալ Նահանգները եւ Չինաստանը համաձայնության են եկել կապի «թեժ գիծ» բացելու ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների իրագործման եւ Կորեական թերակղզու իրադրության հետ կապված տեղեկատվության փոխանակման համար:
Այդ մասին հայտնել է հարավկորեական JoongAng Daily թերթը: Թերթի տվյալներով՝ կապը կպահպանվի երկու երկրների համապատասխան ռազմական կառույցների միջեւ «Հյուսիսային Կորեայի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության անմիջական փոխանակման համար»: Նոր «թեժ գծի» ստեղծումը, կարծում է թերթը, «կարող է Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ ռազմական գծով կապի անմիջական ուղի ծառայել Կորեական թերակղզում ճգնաժամ ծագելու դեպքում», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: