Բաժիններ՝

Մոսկվայում երթուղային ավտոբուսը հայտնվել է ստորգետնյա անցումում. կան զոհեր ու վիրավորներ

Մոսկվայում երթուղային ավտոբուսը հայտնվել է ստորգետնյա անցումում: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել մետրոյի «Սլավյանսկի բուլվար» կայարանի մոտ, որտեղ գտնվում էին մեծ թվով մարդիկ:

Վթարի հետեւանքով զոհվել է չորս մարդ, եւս ինը վնասվածքներ են ստացել, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Ոստիկանությունը դիտարկում է վթարի պատճառների երկու վարկած: «Ստուգման ընթացքում դիտարկվում են տեղի ունեցածի հետեւյալ վարկածները՝ վարորդը գլուխ չի հանել կառավարումից եւ փոխադրամիջոցի անսարքությունը:

Վարորդը ձերբակալված է, նրա հետ աշխատում են ոստիկանության աշխատակիցները»,- հայտնել են ՌԴ ՆԳ նախարարության Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունում: Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ երկու հոգի հիվանդանոցում են գտնվում ծայրահեղ ծանր վիճակում: Ինչպես հայտնել է իրավապահ մարմինների մի աղբյուր, կանխամտածված վրաերթի վարկածը բացառված է: Վթարից հետո Կուտուզովյան պողոտայում ավելի քան 3 կիլոմետր երկարությամբ խցանում է գոյացել:

https://www.youtube.com/watch?v=ZfduquMPe4s

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս