Բաժիններ՝

Իշխան Կարապետյանն անդրադարձավ ՊՆ-ին մարգարին վաճառելու մասին լուրերին

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը դեկտեմբերի 25-ի ամփոփիչ մամուլի ասուլիսին անդրադարձավ կարագի փոխարեն բանակին մարգարին վաճառելու լուրերին:

«Քանի որ դեպքը հին է` մինչև իմ պաշտոնավարման ժամանակահատվածին է վերաբերվում, ես այդ մանրամասներին չեմ տիրապետում, բայց մեծ հաճույքով ձեզ հետ միասին կհետեւեմ զարգացումներին, եւ երբ իրավապահ մարմինները տան համապատասխան պարզաբանումներ, մեղավորները ենթարկվեն օրենքով նախատեսված խիստ պատասխանատվության»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Կարապետյանը՝ հորդորելով, որ նմանատիպ դեպքի ականտես լինելու դեպքում դիմեն ծառայությանը:

Մամուլում օրեր առաջ տեղեկատվություն էր տարածվել, որ հայաստանյան մի կազմակերպություն տարիներ շարունակ արտերկրից մարգարին է ներկրել ու կարագի անվան տակ հազարավոր տոննաներով վաճառել Պաշտպանության նախարարությանը:

Հրապարակման համաձայն, ՍԱՊԾ մի քանի աշխատակիցներ ձերբակալվել են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս