Բաժիններ՝

Օլեգ Տաբակովի վիճակը կտրուկ վատացել է

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Այդ մասին հայտնել է «Հինգերորդ ալիքը»՝ վկայակոչելով նրա բժիշկներին:

Բժիշկներն արտիստի վիճակը գնահատում են՝ չափազանց ծանր: Տաբակովը վատացել էր նախօրյակին, թեեւ դեկտեմբերին ավելի վաղ հաղորդվել էր նրա հիվանդության զարգացման դրական դինամիկայի մասին: 82-ամյա Տաբակովին նոյեմբերի վերջին հոսպիտալացրել էին Պիրոգովի անվան Քաղաքային կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Տարբեր ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, նրան ախտորոշել էին արյան վարակում եւ միացրել թոքերի արհեստական օդափոխման սարքին, ինչպես նաեւ շտապ կարգով վիրահատել էին: Ժողովրդական արտիստի որդին՝ Անտոն Տաբակովը, իր հերթին, հայտարարել է, որ իր հոր մոտ թոքերի բորբոքում է: Օլեգ Տաբակովը դերեր է կատարել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Պատերազմ եւ խաղաղություն», «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Տասներկու աթոռ», «Դ՛ Արտանյանը եւ երեք հրացանակիրները», «Մի քանի օր Օբլոմովի կյանքից», «Մոսկվան արցունքների չի հավատում» եւ «Մարդը՝ Կապուցինների բուլվարից» ժապավենները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս