Բաժիններ՝

«Մոսկվան հուսով է, որ ԱՄՆ-ը Կորեական թերակղզու իրադրության ռազմական լուծման պլաններ չի կազմում». Լավրով

Մոսկվան հուսով է, որ ԱՄՆ-ը Կորեական թերակղզու շուրջ ստեղված իրադրության ռազմական լուծման պլաններ չի կազմում: Այդ մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 25-ին հայտարարել է RT հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Չեմ կարծում, թե առողջ դատողությամբ որեւիցե մեկը պատերազմ ցանկանար Կորեական թերակղզում: Չեմ կարծում, թե որեւէ մեկը գիտակցաբար բանը տանում է նման հանգուցալուծման, առնվազն հուսով եմ, որ դա ճիշտ չէ: Թեեւ դրա ակնարկներ հնչում են»,-ասել է նա:

Մոսկվան հուսով է, որ ԱՄՆ-ում կան մարդիկ, որոնք հասկանում են ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված լարված իրադրության լիցքաթափման անհրաժեշտությունը, նշել է Լավրովը: «Հուսով ենք, որ ԱՄՆ-ում կան այնպիսի մարդիկ, որոնք հասկանում են այդ շատ լարված իրադրությունը լիցքաթափելու եւ քաղաքական-դիվանագիտական լուծման անցնելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս