Բաժիններ՝

«Միլանն» ուզում է հեռացնել Ջենարո Գատուզոյին և վերադարձնել Վինչենցո Մոնտելային

Ջենարո Գատուզոյի ղեկավարությամբ «Միլանը» ցուցադրում է ավելի սարսափելի խաղ, քան մրցաշրջանի սկզբում: «Ռոսոներների» ղեկավարությունը մտածում է Վինչենցո Մոնտելային թիմի գլխավոր մարզչի պաշտոնին հետ վերադարձնելու մասին, ով հեռացվեց նոյեմբերի վերջին:

«Միլանը» Գատուզոյի ղեկավարությամբ 4 խաղում հավաքել է 4 միավոր և հետ է գնացել 11-րդ հորիզոնական: Ըստ Football Italia-ի տեղեկության՝ Գատուզոյին կհեռացնեն, եթե թիմը չհաղթի մոտակա երկու խաղերում, և Մոնտելային կխնդրեն վերադառնալ:

Մոնտելայի պայմանագիրը «Միլանի» հետ շարունակում է մնալ ուժի մեջ: Հեռացված մարզչի վերադարձը հաճախ հանդիպող պրակտիկա է Իտալիայում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս