Սալահը գործակալին ասել է՝ սկսել բանակցությունները «Ռեալի» հետ
«Լիվերպուլի» հարձակվողը կարող է շարունակել կարիերան Իսպանիայում: Մերսիսայդցիների կիսապաշտպան Մոհամեդ Սալահն ուզում է համալրել Զինեդին Զիդանի թիմի շարքերը: Ինչպես հաղորդում է Daily Star-ը, նա դրական է գնահատում իր՝ «Ռեալ» տեղափոխվելու շանսերը:
Սալահն արդեն հանձնարարություն է տվել իր գործակալին՝ սկսել բանակցությունները «սերուցքայինների» հետ: Սպասվում է, որ տրանսֆերի գինը կկազմի մոտ 100 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Սալահն անցկացրել է 19 հանդիպում ԱՊԼ-ում, խփել է 15 գոլ և կատարել է 3 փոխանցում: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը գոհ է իր ներկայիս թիմից և պատրաստվում է տիտղոսներ նվաճել կարմիր մարզաշապիկով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը