Բաժիններ՝

Վրաստանում սկսվել է Անակլիայի խորջրյա նավահանգստի շինարարությունը

Վրաստանի սեւծովյան Անակլիա քաղաքում սկսվել է խորջրյա նավահանգստի շինարարությունը: Այդ մասին հայտնել է հանրապետության վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքով՝ դա ամենանասշտաբային նախագիծն է 21-րդ դարի Վրաստանում: «Դա եզակի նախագիծ է, քանի որ Վրաստանը դրանով կհաստատի իր դիրքը Մետաքսի ճանապարհի քարտեզի վրա: Այդ նավահանգիստը հնարավորություն կտա մեր երկրին ընդունել ամենամեծ նավերը եւ, ելնելով դրանից, համաքայլ ընթանալ տարածաշրջանում կոնտեյներային եւ այլ փոխադրումների աճող դինամիկայի հետ»,- ասել է վարչապետը եւ հավելել, որ շինարարության ընթացքում գործի կդրվի մի քանի հազար մարդ, իսկ ապագայում նավահանգիստն զգալի ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա:

Սպասվում է, որ Անակլիայի նավահանգիստը կսկսի աշխատել 2021 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս