Բաժիններ՝

«Մրցավարները պետք է պաշտպանեն ֆուտբոլիստներին». Գվարդիոլա

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Անգլիայում մրցավարները հաճախ սատարում են կոպիտ ֆուտբոլը, ինչը հանգեցնում է լուրջ վնասվածքների:

«Ես չեմ կարծում, որ ֆուտբոլիստները դիտավորյալ ուզում են վնասվածք պատճառել մեկը մյուսին: Չի կարելի այդպես մտածել: Ֆուտբոլն արագ և ագրեսիվ խաղ է, իսկ մրցավարները պետք է պահպանեն բալանսը: Ես նորմալ եմ համարում, որ սիմուլյանտները պետք է պատժվեն, բայց մրցավարները պետք է պաշտպանեն ֆուտբոլիստներին:  Ես չեմ խոսում իմ ակումբի մասին, ես խոսում եմ առհասարակ բոլոր ֆուտբոլիստների անունից:

«Տոտենհեմի» դեմ խաղում Օտամենդին շատ կոպիտ խաղաց Քեյնի դեմ: Այդ դրվագում մրցավարը պետք է պաշտպաներ Քեյնին:  Թիմերը խաղում են ագրեսիվ ֆուտբոլ, անընդհատ ֆուտբոլիստներից մեկը վնասվածք է ստանում: Բոլորը ցանկանում են հաղթել և անում են դրա համար ամեն ինչ: Ամենից կարևորը ֆուտբոլիստներին պաշտպանելն է: Խախտման դեպքում մրցավարը պետք է արձագանքի»,- ասել է Գվարդիոլան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս