Արտակարգ դեպք Արցախում. վիճաբանության հետևանքով բնակիչները կոտրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Կոտրվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ
Դեկտեմբերի 21-ին ժամը 12:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 97 հասցեում տեղակայված «Շառլ Ազնավուրի» անվան պարի ուսումնարանի մոտակա տարածքում վեճ է առաջացել նույն քաղաքի բնակիչներ` 1977թ. ծնված Կ.Ա-ի, մյուս կողմից 1994թ. ծնված Ա.Բ-ի և 1997թ. ծնված Բ.Գ-ի միջև, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով Կ.Ա-ն ստացել է կողոսկրերի փակ կոտրվածք: