Բաժիններ՝

Պուչդեմոնը հայտարարել է Ռախոյի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ պատրաստ է անձամբ հանդիպել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ: Այդ մասին քաղաքական գործիչն ասել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է TV-3 կատալոնական հեռուստաալիքը։

Ինչպես նշել է Պուչդեմոնը, որին Իսպանիայում քրեական հետապնդում Է սպառնում ժողովրդական խռովություն հրահրելու համար, իսպանական կառավարության ղեկավարի հետ նա պատրաստ է հանդիպել «Բրյուսելում կամ Եվրոպայի ցանկացած այլ վայրում»:

Նա նաեւ պահանջել է Կատալոնիայից դուրս բերել Իսպանիայի Ազգային ոստիկանության ստորաբաժանումները, որոնք ինքնավարության տարածք էին մտցվել անկախության շուրջ անցկացված հանրաքվեից հետո, որը Մադրիդի կողմից ճանաչվել էր անօրինական:

Ավելի վաղ Պուչդեմոնն Իսպանիայի իշխանություններից պահանջել է չեղարկել Մադրիդի ուղղակի կառավարումը Կատալոնիայում: «Եկել է ժամանակը, որ ոչ միայն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, այլեւ բազմաթիվ այլ մարդիկ ի գիտություն ընդունեն սա… Եվ այսպես, վաղվանից, երբ իրենց աշխատանքը կսկսեն նախարարությունները, 155-րդ հոդվածը պետք է չեղարկվի, բանտարկվածները պետք է ազատվեն, մեզ հարկավոր է ետ վերադառնալ»,- հայտարարել է Պուչդեմոնը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում: Նա նաեւ ընդգծել է Կատալոնիայի «օրինական կառավարության» վերադառնալու անհրաժեշտությունը:

Պուչդեմոնը իր համախոհների հաղթանակը համարել է «ապտակ» Մարիանո Ռախոյին: «Ռախոյը տանուլ տվեց հանրահարցումը, որն ինքն էր ցանկանում: Իսպանիայի կառավարությունը պարտություն կրեց»,- ասել է նա:

«Եվրոպան հետք է հասկանա, որ Ռախոյի առաջարկած լուծումը չի աշխատում: Կատալոնիան ինքը պետք է վճռի իր ճակատագիրը»,- հայտարարել է Պուդեմոնը:

Կատալոնիայի անկախության օգտին հանդես եկող երեք կուսակցությունները, դեկտեմբերի 21-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 70 տեղ են ստացել 135 տեղանոց օրենսդիր մարմնում, հաղորդել  ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս