Բաժիններ՝

Իտալիայում ձերբակալվել է «մահվան շտապ օգնության» աշխատակիցը

Իտալիայի Սիցիլիա կղզու ոստիկանությունը ձերբակալել է շտապ օգնության սանիտարին, որին կասկածում են մի քանի սպանությունների մեջ. ոստիկանության տվյալներով՝ նա հիվանդներին մեռցնում էր տեղի հուղարկավորության գրասենյակի պատվերով, որը կապեր ուներ մաֆիայի հետ, տեղեկացնում է BBC-ին:

Մեղադրող կողմի վարկածով՝ կալանավորվածը, 42 տարեկան տղամարդ, սպանել է առնվազն երեք անբուժելի հիվանդների՝ նրանց սովորական օդի ներերակային ներարկում կատարելով:

Հաղորդվում է, որ յուրաքանչյուր սպանվածի համար «շտապ օգնության» աշխատակիցը 300-ական եվրո էստացել:

Իտալիայի զանգվածային լրատվամիջոցներն արդեն վերակենդանացման այդ մեքենայի բրիգադին «մահվան շտապ օգնություն» են կոչել:

Ոստիկանությունը կասկածյալին ձերբակալել է Կատանիա քաղաքում: Մեղադրող կողմը կարծում է, որ «շտապ օգնության» սանիտարը հիվանդներին սպանում էր, մինչ ավտոմեքենան նրանց հիվանդանոցից տանում էր ետ՝ տուն: Հարազատներին վերադարձնելով մարմինը՝ նա օգտվում էր նրանց շոկային վիճակից, որպեսզի նրանց առաջարկի ծիսակարգության ծառայությունների տեղական բյուրոներից մեկը, որը կապեր ուներ սիցիլիական մաֆիայի հետ, որտեղ նրան միջնորդադրամ էին վճարում:

Իտալական մամուլի տվյալներով՝ կալանավորված սանիտարը «շտապ օգնության» ծառայությունում աշխատել է 2012 թվականից, եւ բացառված չէ, որ նրա հաշվին զգալիորեն ավելի շատ զոհեր կան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս