Իսրայելում 42-ամյա կինը ծնել է 20-րդ երեխային
Իսրայելի մայրաքաղաքում 42-ամյա կինը արու զավակ է ունեցել, որը դարձել է նրա 20-րդ երեխան: Այդ մասին գրել է Jerusalem Post թերթը: Ծննդաբերությունը շարունակվել է մի քանի ժամ եւ ընթացել է առանց բարդացումների, երեխան լույս աշխարհ է եկել միանգամայն առողջ:
Կնոջ 20 երեխաներից երկուսը երկվորյակներ են, նրա ավագ զավակներն արդեն իրենց երեխաներն ունեն: Կինը ուղղափառ հուդայականության հետեւորդ է: Նա հրաժարվել է մանրամասներ ներկայացնել իր ու իր ընտանիքի մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: