![](/banners/BeFunky-design.jpg)
Կոուտինիոն «Բարսելոնայում» կաշխատի 60 մլն եվրո՝ 5 տարում
![](https://168.am/wp-content/uploads/2017/12/nintchdbpict000372990952.jpg)
«Լիվերպուլը» համաձայնեցրել է Կոուտինիոյի վաճառքի պայմանները կատալոնական «Բարսելոնայի» հետ:
Կատալոնական ակումբը համաձայն է վճարել ֆուտբոլիստի համար 150 միլիոն եվրո: Այս գումարը պահանջել է անգլիական ակումբը ներկայացնող Fenway Sports Group-ը: Կոուտինիոն կկնքի 5 տարվա պայմանագիր: Նրա աշխատավարձը կկազմի 12 մլն եվրո:
Վերջին օրերին ֆուտբոլիստի ներկայացուցիչները Բարսելոնայում էին, որտեղ քննարկում էին պայմանագրի մանրամասները: Տրանսֆերը կկայանա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Սիրարփի Աղաբաբյան