Խոշոր ավտովթար «Տառերի պուրակ» կոչվող տարածքի մոտ. հայտնի է վիրավորների ինքնությունը

Դեկտեմբերի 21-ին, ժամը 11:19-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ «Տառերի պուրակ» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Երևան հատվածի 20-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» մակնիշի 530 AG 61 (վարորդ՝ 1978 թ. ծնված Մ. Մ.) և «Nissan X-Trail» մակնիշի 34 ZL 699 (վարորդ՝ 1975 թ. ծնված Տ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: Վարորդները, «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1974 թ. ծնված Ն. Բ.-ը, «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1985 թ. ծնված Ա. և 1985 թ. ծնված Հ. Կ.-ները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Տ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար։

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Ժամը 12:00-ին Տ. Մ.-ը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

Տեսանյութեր

Լրահոս