Ինչպիսի հարաբերություններ ունեն Արծվիկ Մինասյանն ու Արամայիս Գրիգորյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն անդրադարձել է իր ու նախկին նախարար, իսկ այժմ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հարաբերություններին:
Բանն այն է, որ Արամայիս Գրիգորյանն ու իր թիմը ագրեսիվ արձագանքեցին Մինասյանի նշանակմանը: Ու սա այն դեպքում, երբ Գրիգորյանը ժամանակին նախարար էր նշանակվել հենց ՀՅԴ քվոտայով:
«Ես կարծում եմ, որ չկա այդպիսի խնդիր, համենայնդեպս իմ կողմից չկա: Ես բնապահպանության ոլորտում նախարարի պաշտոնը զբաղեցրած բոլորին, իսկապես ամենադրական մոտեցումներով եմ վերաբերվում: Եւ երբեք որեւէ մեկի հետ անձնական որեւէ խնդիր չունեմ, առավել եւս մարդկանց, ում հետ ես ճանապարհ եմ անցել խորհրդարանում, գործադիր իշխանությունում»,- ասել է նա:
Միաժամանակ Մինասյանը նշել է, թե «շրջակա միջավայրի պահպանության քաղաքականությունը բոլորիս պարտականությունն է, առավել եւս այն մարդու, ով երբեւէ զբաղեցրել է կամ զբաղեցնում է բնապահպանության նախարարի պաշտոնը»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: