ԱԺ աշխատակազմի նոր աշխատակիցը 200 հազար դոլար փոխառություններ ունի. «Փաստ»

«Փաստ» օթերթը գրում է. «Նոյեմբերի 15–ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակված Ռուբեն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Նորանշանակ Գրիգորյանը հայտարարագրել է երկու բնակարան եւ «VOLKSWAGEN TOUAREG 4.2» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաեւ փոխառություններ, որոնք կազմել են 200 հազար ամերիկյան դոլար: Դրամական միջոցներն էլ հետեւյալ պատկերն են ունեցել՝ 22 միլիոն դրամ, 70 հազար ամերիկյան դոլար ու 12 հազար եվրո:

Տարեսկզբից մինչ նոյեմբերի 15–ն ընկած ժամանակահատվածում Գրիգորյանն ունեցել է 8 միլիոն 215 հազար դրամ եկամուտ, որից 4 միլիոնը տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսն է, իսկ մնացածը՝ երեք տարբեր աշխատավարձերի հանրագումար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս