Վիճաբանությունն ԱԺ դահլիճից տեղափոխվել է աշխատասենյակ. այն վերածվել է ծեծկռտուքի՞

Այսօր ԱԺ նիստերի դահլիճում Դատական օրենսգրքի քվեարկության ժամանակ վիճաբանությունը դերակատարների որոշ փոփոխությամբ շարունակվել է նաև խորհրդարանի միջանցքներում և աշխատասենյակներից մեկում:

Ըստ ականատեսների` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում թեժ վիճաբանություն է եղել նույն խմբակցության անդամներ Արթուր Մանուկյանի` նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու, և Սերգեյ Բագրատյանի միջև:

Նապոլեոն Ազիզյանի քվեարկությունից դժգոհ Բագրատյանը հայհոյել է նրան, ինչին ի պատասխան Արթուր Մանուկյանը սկսել է հայհոյել Բագրատյանին` պաշտպանելով իր հոր ընկեր Ազիզյանին:

Չճշտված տեղեկություններով` Մանուկյանի աշխատասենյակում պատգամավորների վիճաբանությունը ծեծկռտուքի է սկսվել, որը սպառնում է դուրս գալ ԱԺ պատերից:

Կարդացեք նաև

Այդ վիճաբանությունից հետո պատգամավորներն «անհետացել» են ԱԺ-ից:

Մեր տեղեկություններով` այս պահին խմբակցության պատգամավորները գնացել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս