Բաժիններ՝

Սերբիան առաջարկել է Ռուսաստանին միջնորդ դառնալ Կոսովոյի հետ բանակցություններում

Սերբիան Ռուսաստանի միջնորդական ջանքերն է ակնկալում Կոսովոյի իրադրության կարգավորման հարցում:

Այդ մասին դեկտեմբերի 20-ին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Ինչպես հիշեցրել է Վուչիչը, Կոսովոյի թեման արածարծվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 19-ին կայացած բանակցություններում:

«Մենք ունենք որոշակի պայմանավորվածություններ, ինչ-ինչ հակամարտությունների դեպքում հաշտեցման ձեւաչափը կընդլայնվի,- նշել է նա:- Ես հարցրեցի՝ Ռուսաստանը կարող է արդյոք միջնորդ դառնալ: Ռուսաստանի նախագահը համաձայնեց»: «Եթե ալբանները պահանջեն, որ ամերիկացները միջնորդներ դառնան Կոսովոյի շուրջ բանակցություններում, ապա մենք պահանջելու ենք, որ Ռուսաստանը ներգրավվի»,- հավելել է Սերբիայի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս