Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը չի հավատում ՌԴ-ի հետ հարաբերությունների վերաբեռնմանը, բայց…
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբեռնումը, բայց հանդես է գալիս համագործակցությունը շարունակելու օգտին: Այդ դիրքորոշումը նա շարադրել է Լեհաստանի մամուլի գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 20-ին:
Պատասխանելով այս շաբաթ Մոսկվա կատարելիք այցի վերաբերյալ հարցին, Ջոնսոնն ասել ֆ, թե «չի հավատում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբեռնման հնարավորությանը»:
«Ես չեմ հավատում, որ այս փուլում դա հնարավոր է: Չի կարելի շարունակել հարաբերությունները՝ ձեւացնելով, որ ոչինչ չի եղել»,-նշել է բրիտանական դիվանագիտության ղեկավարը, հավելելով, որ իր երկիրը վճռականորեն տրամադրված է պահպանելու ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն այնքան ժամանակ, «քանի դեռ չի դադարել Դոնբասի իրադրությունն ապակայունացնող ակտիվությունը եւ չի լուծվել Ղրիմի կարգավիճակի հարցը»:
Ջոնսոնի խոսքով՝ «Ուկրաինայի եւ Սիրիայի շուրջ Լոնդոնի եւ Մոսկվայի դիրքորոշումները շատ են տարբերվում»: Բացի դրանից, Մեծ Բրիտանիայում մտահոգված են «կիբեռանվտանգության ոլորտում ՌԴ-ի ակտիվությամբ եւ Արեմտյան Բալկանների տարածքում նրա գործունեությամբ»: Դրա հետ մեկտեղ, ինչպես ընդգծել է Ֆորին օֆիսի ղեկավարը, հարկ է Մոսկվայի հետ պահպանել աշխատանքային հարաբերությունները եւ փոխգործակցությունն այն ոլորտներում, որտեղ հնարավոր է փոխզիջումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: