«Մաեստրոյի խոսքը ես չեմ ուզում մեկնաբանել». Դավիթ Հարությունյան
«Մաեստրոյի խոսքը ես չեմ ուզում մեկնաբանել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրի հայտարարությունը, որ երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ։
Ըստ նրա` եթե դատենք օրենքում գողության ձևակերպունից, Շ.Ազնավուրի խոսքը իրավական առումով քննադատության չի դիմանում, և այն պետք է դիտարկել որպես պատկերավոր խոսք:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի նախկին խոստումներին և հետագա պաշտոնավարմանը` Դ.Հարությունյանը նշեց, որ նման հարցերի ժամանակ հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ:
«Այսօր վաղ է խոսել, թե մենք ինչ վիճակում ենք գտնվելու այն ժամանակ, երբ ընտրելու ենք վարչապետ»,- ասաց Դ.Հարությունյանը:
Մանրամասները` տեսանյութում