«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է Էդեն Ազարի համար «Չելսիին» առաջարկել 90 մլն ֆունտ
Ինչպես հաղորդում է The Sun-ը՝ «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարիերան կարող է շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»: Ըստ աղբյուրի տվյալների՝ մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մտադիր է 26-ամյա բելգիացու համար առաջարկել 90 մլն ֆունտ:
Եթե գործարքը կայանա, այն կդառնա ներանգլիական տրանսֆերային ռեկորդ: Նշենք, որ Ազարն արդեն աշխատել է Մոուրինիոյի ղեկավարությամբ, երբ պորտուգալացի մասնագետը գլխավորում էր «Չելսին»:
Էդենի նկատմամբ հավակնություններ ունեն նաև ՊՍԺ-ն և «Ռեալը»: Ընթացիկ մրցաշրջանում Ազարն Անգլիայի առաջնությունում անցկացրել է 15 խաղ, խփել է 5 գոլ և կատարել է 2 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը