Բաժիններ՝

Դե Միստուրան դեկտեմբերի 21-ին կժամանի Մոսկվա

Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան ՌԻԱ Նովոստիին հայտարարել է, որ դեկտեմբերի 21-ին կժամանի Մոսկվա, «Ես կժամանեմ հինգշաբթի»,-ասել է դե Միստուրան:

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը հայտնել է, որ Ռուսաստանի մայրաքաղաք ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի այցը կարող է կայանալ մինչեւ տարեվերջ: Դե Միստուրան դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում զեկույց է ներկայացրել միջսիրիական բանակցությունների ութերորդ փուլի արդյունքների վերաբերյալ:

Բրիֆինգից հետո ԱԽ-ի անդամները փակ կոնսուլտացիաներ են անցկացրել հարցի շուրջ: Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Ճապոնիայի մշտական ներկայացուցիչ Կորո Բեշոն՝ դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահը, հայտնել է, թե դե Միստուրան ԱԽ-ի անդամներին ասել է, որ «կշարունակի լուրջ աշխատանքը, բայց կոնկրետ ժամանակացույցի մասին չի հիշատակել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս