 
                        Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին
 
                                    Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կանցկացվի հունվարի 22-26-ը Ստրասբուրգում: ԵԽ խորհրդարանական վեհաժողովում կընտրեն ԵԽԽՎ նախագահին, մարդու իրավունքների նոր հանձնակատարի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի:
Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթից բացի, նախատեսվում են նաև Ավստրիայի նախագահի, Դանիայի վարչապետի ելույթները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        