«Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով, որը կոչվում է տաք օդի ալիք կամ կլիմայական անոմալիա». Գագիկ Սուրենյան
Միջերկրական ծովի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներհոսքը հանրապետության տարածքում շարունակվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Առաջիկա գիշերը օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա ևս 4-5 աստիճանով և մինչև դեկտեմբերի 25-ը ձևավորված բարձր ջերմային ֆոնը կպահպանվի։ Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով, որը կոչվում է տաք օդի ալիք, կամ կլիմայական անոմալիա»,- գրել է նա։