Բաժիններ՝

Սահակաշվիլին բաց նամակով պաշտոնաթող լինելու կոչ է արել Պորոշենկոյին

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ եւ «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին դեկտեմբերի լույս 20-ի գիշերը Facebook-ում հրապարակել է բաց նամակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:

Ընդդիմադիր քաղաքական գործիչն Ուկրաինայի ղեկավարին կոչ է արել կամավոր թողնել պաշտոնը։ «Խոստովանեք ձեզ ու ժողովրդին, որ դուք եւ ձեր զինակիցներն ի վիճակի չեք եւ չեք ցանկանում Ուկրաինան փոխել դեպի լավը: Ձեր կամավոր պաշտոնաթողությունը քաղաքական ճգնաժամը հաղթահարելու գրեթե վերջին շանսն է, որն այլապես միայն կխորանա»,- նշել է Սահակաշվիլին:

Նա հերթական անգամ Պորոշենկոյին մեղադրել է բարենորոգումներ իրականացնել չկամենալու, ինչպես նաեւ «անսահման ագահության մեջ, ինչն Ուկրանիայի ժողովուրդը չի հանդուրժի», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս