![](/banners/BeFunky-design.jpg)
Ներկայացվել է աշխարհի ամենափոքր հեռախոսը
![](https://168.am/wp-content/uploads/2017/12/0f2cc5c83cf2513ef9cd6960e49f593a_original.jpg)
Սովորական հեռախոսները՝ առանց սմարթ հնարավորությունների, շարունակում են արտադրվել և ունեն մեծ պահանջարկ: Այս սովորական հեռախոսների արտադրությունում ևս լինում են էքսպերիմենտներ: Clubit New ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենափոքր բջջային հեռախոսը՝ Zanco Tiny T1:
Հեռախոսը կարողանում է զանգել, գրել հաղորդագրություններ և վերջ: Ոչ մի խաղ, հավելվածներ, համացանցի հնարավորություն, օրացույց և այլ հնարավորություններ: Այն ունի ամբողջական ստեղնաշար և փոքր էկրան՝ 12.5 մմ լայնությամբ: Այն աշխատում է նանո սիմ քարտով:
Հեռախոսը ամբողջությամբ 46.7 x 21 x 12 է և կշռում է 13 գրամ: Այն ավելի թեթև է, քան 2 մետաղադրամը: Մարտկոցը կբավականացնի 3 օրվա և 180 րոպե խոսակցության: Հեռախոսը լիցքավորվում է microUSB-ի միջոցով:
Բնութագրիչները շատ համեստ են՝
• 300 կոնտակտի հնարավորություն
• Հիշողություն՝ 50 հաղորդագրություն և 50 զանգ՝ զանգերի ցուցակում
• 32 ՄԲ օպերատիվ և 32 ՄԲ արտաքին հիշողություն
• 13 ռինգթոն
Արժեք
Փոքրիկ հեռախոսը արժե ընդամենը 30 ֆունտ: Առաջին օրինակները շուկայում կլինեն 2018 թվականի մայիսին:
Քրաուդֆանդնգի միջոցով նախագիծը արդեն հավաքել է 9 հազար դոլար, իսկ առաջիկայում նախատեսված է ևս 33.5 հազար դոլար:
Սիրարփի Աղաբաբյան