Բաժիններ՝

Կրեմլը մատնանշել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարության կայսերապետական բնույթը

Մոսկվայում կուսումնասիրեն ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, բայց հպանցիկ ընթերցումը ցուցադրում է փաստաթղթի կայսերապետական բնույթը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Դեկտեմբերի 19-ին նրա խոսքը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։

«Առկա է միաբեւեռ աշխարհից հրաժարվել չկամենալը, ընդ որում հաստատակամ չկամենալը, բազմաբեւեռ աշխարհ չընդունելը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով փաստաթղթի այն մասերը, որոնցում հիշատակվում է Ռուսաստանը:

Միեւնույն ժամանակ Պեսկովն ընդգծել է, որ ռազմավարությունը ուշադիր ուսումնասիրում եւ իմաստավորում է պահանջում: «Ինչն, անշուշտ, կարվի բոլոր համապատասխան գերատեսչություններում»,- եզրափակել է նա:

Դեկտեմբերի 18-ին Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որում Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը եւ ԿԺԴՀ-ն ներկայացված են որպես սպառնալիք ԱՄՆ-ի համար:

Ռուսական միջուկային ուժերը ճանաչվել են ամենագլխավոր սպառնալիքը, վտանգ են ներկայացնում նաեւ ԶԼՄ-ների միջոցով «ժողովրդավարությունը խարխլելու» Ռուսաստանի փորձերը: Ընդ որում նշվում է, որ Վաշինգտոնը պատրաստ է Մոսկվայի ու Պեկինի հետ համագործակցել «փոխադարձ շահի ոլորտներում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս