Բաժիններ՝

Հայ ծանրորդները 80 մեդալ են նվաճել 2017 թվականին միջազգային մրցաշարերում

Հայ ծանրորդները 2017 թվականին միջազգային մրցաշարերում նվաճել են 80 մեդալ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

«Ունեինք 78 մեդալ: Մի քանի օրից կավելանան ևս երկու մեդալ: Մկրտիչ Մկրտչյանը, ով Եվրոպայի առաջնությունում 4-րդ էր, այժմ կստանա իր բրոնզե մեդալները. նրանից առաջ գտնվող վրացի մարզիկը խթանիչ միջոցներ է օգտագործել»,-ասաց Ալավերդյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը փաստեց, որ 80 մեդալից 36-ը եղել են ոսկի, 21-ը՝ արծաթ և 23-ը՝ բրոնզ: Երկամարտի արդյունքում հայ ծանրորդները նվաճել են 18 ոսկե մեդալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031