Բաժիններ՝

Անվտանգության նոր ռազմավարության մեջ Թրամփն ապավինում է ուժին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ներկայացնելով երկրի ազգային անվտանգության ռազմավարությունը, հայտարարել է, որ Վաշինգտոնը միտված է «խաղաղությունը հաստատել ուժով»:

«ԱՄՆ-ը միտված է խաղաղությունը հաստատել ուժով»,- ասել է Թրամփը: Նա հավելել է, որ ռազմական բյուջեի սեկվեստրը «ավերիչ» էր, եւ խոստացել է «վերջ դնել դրան»: Դեկտեմբերի 18-ին ավելի վաղ Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որում Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը եւ ԿԺԴՀ-ն ներկայացված են որպես սպառնալիք ԱՄՆ-ի համար:

Ռուսական միջուկային ուժերը ճանաչվել են ամենագլխավոր սպառնալիքը, վտանգ են ներկայացնում նաեւ ԶԼՄ-ների միջոցով «ժողովրդավարությունը խարխլելու» Ռուսաստանի փորձերը: Ընդ որում նշվում է, որ Վաշինգտոնը պատրաստ է Մոսկվայի ու Պեկինի հետ համագործակցել «փոխադարձ շահի ոլորտներում»:

Ռազմավարության մեջ նաեւ ասված է, որ ԿԺԴՀ-ն միջուկային զենքի օգնությամբ միլիոնավոր ամերիկացիների սպանելու հնարավորություններ է փնտրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս