Կանադայում խեղդամահ արված են գտել միլիարդատեր-դեղագործին
Կանադացի միլիարդատեր Բարրի Շերմանին եւ նրա կնոջը՝ Հանիին, մեռած են գտել Տորոնտոյի իրենց տանը: Ինչպես հաղորդել է Toronto Star-ը, նրանք զոհվել են խեղդամահ արվելու հետեւանքով։
Apotex դեղագործական ընկերության հիմնադրին հայտնաբերել է անշարժ գույքի գործակալը, որն ամուսնական զույգին օգնում էր 6,9 միլիոն դոլարով վաճառելու իրենց տունը: Նա չի կարողացել զանգահարել նրանց, ինչից հետո որոշել է գալ նրանց մոտ եւ մարմիններն է գտել ավազանում:
Որպես վարկածներից մեկը հետաքննությունը համարում է սպանությունը եւ ինքնասպանությունը: Ըստ որում միլիարդատիրոջ մահը գնահատվում է որպես «կասկածելի»: Շերմանի ընտանիքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ոստիկանությանը հորդորել է վարել մանրազնին, ինտենսիվ եւ անաչառ հետաքննություն Շերմանի կարողությունը գնահատվում է 4,6 միլիարդ դոլար: Apotex-ի գործարաններում ավելի քան 11 հազար մարդ է աշխատում ամբողջ աշխարհում: