Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը 14-րդն է մեծահասակների սկրեչ մրցաձևում
Հայաստանի հավաքականի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանն ավարտել է մրցելույթները Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում։
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Երեկ էլիտ ռաունդի սկրեչ մրցաձևում հայ հեծանվորդը երրորդ տեղով անցել է եզրափակիչ։
Սակայն, եզրափակչում 24 հեծանվորդների մեջ եզրագիծը հատել է 14-րդը։
Մրցումային առաջին օրը Ստեփանյանն արծաթե մեդալ էր նվաճել Մ 23 տարեկանների պայքարում (սկրեչ)։ Սա ընթացիկ տարվա վերջին կարևոր մրցաշարն էր հայ հեծանվորդի համար։