Կարմիր մահիկը հաղորդել է իսրայելա-պաղեստինյան բախումների ժամանակ մահացածների թիվը
Իսրայելական բանակի հետ բախումների արդյունքում չորս պաղեստինցի սպանվել է, 888-ը` վիրավորվել Գազայի հատվածում, Երուսաղեմում և Հորդանանի Արևմտյան ափին։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հաղորդել է պաղեստինյան Կարմիր մահիկի մամուլի քարտուղար Էրաբ ալ Ֆուկահան:
Իսրայելի անվտանգության ուժերի հետ ցուցարարների բախումները շարունակվում են արդեն ավելի քան մեկ շաբաթ, տարբեր աստիճանի ինտենսիվությամբ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության` Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու հետ կապված: «Չորս պաղեստինցի սպանվել է դեկտեմբերի 16-ին: Նրանք սպանվել են իսրայելցի զինվորների հետ բախումների արդյունքում: Երուսաղեմում եւ արևմտյան ափին վիրավորվել է 661 մարդ, ևս 227 մարդ վիրավորվել է Գազայի հատվածում, որոնցից տասը ծանր վիրավորում է ստացել», – ավելացրել է Էրաբ ալ-Ֆուկահան: