 
                        Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ՀՀ օրենքները
 
                                    Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև` համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        