Ռոբերտ Քուրքյանը հաստատեց տեղեկությունը. ԱԱԾ-ն իրեն է փնտրում՝ որպես զինված ապստամբության հրահրող. «Առավոտ»
Ֆեյսբուքում Robert Koorkian գրանցված անձը հաստատել է տեղեկությունը, որ ԱԱԾ-ն իրեն է փնտրում:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի Martin Avagyan անունով կեղծ օգտատիրոջ էջը սեպտեմբերին գրանցել է Ռ. Ք-ն եւ հատուկ խումբ են ստեղծել, պատրաստվել են ահաբեկչական գործողություններ իրականացնել:
«Առավոտ» թերթի հարցին՝ դուք իրո՞ք ահաբեկչական գործողություն եք պատրաստվել իրականացնել՝ Քուրքյանը պատասխանեց.
«Իմ դեմ մեղադրանք են առաջադրել, որ ես մարդկանց հրահրել եմ զինված ապստամբության…ինչպես միշտ ԱԱԾ-ն խեղաթյուրում է»:
Նա ասել է. «Ես ոչ մի խումբ էլ չեմ ունեցել և չունեմ, ես ունեցել եմ միտք, որը դուր է եկել ժողովրդին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: