Օկինավայում առնվազն մեկ երեխա է տուժել ամերիկյան ուղղաթիռի հետ կապված միջադեպի հետևանքով
Ճապոնիայի Օկինավայի պրեֆեկտուրայում առնվազն մի երեխա թեթեւ վնասվածքներ է ստացել թռիչքի ժամանակ ամերիկյան ռազմական ուղղաթիռից ընկած լուսամուտի պատճառով: Այդ մասին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Լուսամուտն ընկել է դպրոցի մարզական հրապարակում, որտեղ գտնվում էր շուրջ 50 երեխա, նշվում է հաղորդագրություններում:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի CH-53E փոխադրական ուղղաթիռը մեկնել էր պրեֆեկտուրայի Հենոկո կղզում գտնվող ամերիկյան ռազմակայանից:
Ռազմակայանի ղեկավարությունը ներողություն է խնդրել «այդ ափսոսանք առաջացնող միջադեպի» համար, եւ հայտարարել, որ հետաքննություն կկատարվի:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ի զինվորական հրամանատարությունից պահանջել է արգելել CH-53 ռազմափոխադրական ուղղաթիռների թռիչքները՝ մինչեւ միջադեպի հանգամանքները պարզելը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: