«Գեներալ ջան, տես՝ ինչ են ասում, ա՛յ ցավդ տանեմ». Սամվել Ալեքանյանը՝ Սեյրան Սարոյանին

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ալեքսանյանն ու գեներալ Սեյրան Սարոյանը հերքում են շրջանառվող տեղեկությունները, թե իրենց հարաբերությունները «թարսվել» են։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ս.Ալեքսանյանը հայտարարեց, որ իրենց հարաբերությունները շատ լավ են։

«Որ դուք չխառնեք, մեր հարաբերությունները շատ լավ են»,- ասաց Ալեքսանյանը։

Տեսնելով մոտեցող Ս.Սարոյանին՝ Ալեքսանյանը դժգոհեց. «Գեներալ ջան, տես՝ ինչ են ասում, ա՛յ ցավդ տանեմ, ասում են, որ ես ու դու լավ չենք իրար հետ»։

«Ստից խոսում են, ինքը ձեթ ծախող ա, կարագ ծախող չի»,- պատասխանեց Ս.Սարոյանը։

Կարդացեք նաև

Գեներալը նշեց, որ թանկացումների հետ կապված երեկվա իր ամոթանքն օլիգարխներին՝ վերաբերում է բոլորին, ով ապրանք է թանկացրել.

«Ինքը ձեթ ծախող ա, ձեթը թանկացել ա՞։ Եթե դաժե ինքն ա, ուրեմն՝ իրան էլ ա հասնում»։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի, Ալեքսանյանը «քաշել» է գեներալին և նրա գործարանի օղին չի տարել Քրդստան, քանի որ խփում է իր բիզնեսին։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս