Դեմոկրատ Ջոնսը Թրամփի պաշտպանած թեկնածուին հաղթել է Ալաբամայից սենատորի ընտրություններում
Դեմոկրատ Դագ Ջոնսը հաղթանակ է տարել Ալաբամայի նահանգից սենատորի ընտրություններում, նա առավելության է հասել հանրապետական Ռոյ Մուրի նկատմամբ, որը վայելում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը, չնայած այն բանին, որ սեքսուալ սկանդալի ֆիգուրանտ է:
Այդ մասին դեկտեմբերի 12-ին հայտնել են CNN հեռուստաալիքը, Associated Press գործակալությունը եւ New York Times թերթը: Քվեաթերթիկների 93 տոկոսի տվյալների ամփոփման արդյունքում Ջոնսն ստացել է ձայների 49,6 տոկոսը, իսկ Մուրը՝ 48,8 տոկոսը: Մինչեւ վերջին ժամերը պարզ չէր, թե թեկնածուներից որ մեկը հաղթանակ կտանի:
Թրամփն իր Twitter-ում դեմոկրատին շնորհավորել է հաղթանակի առթիվ: Ավելի վաղ պետության ղեկավարը քանիցս հանդես է եկել հաջակցություն Մուրի: Նա ընդգծում էր, որ Ալաբամայից սենատորի պաշտոնը չի կարելի տալ դեմոկրատներին: Նոյեմբերին միանգամից չորս կանայք հայտարարել են, որ Մուրն իբր սեռական ոտնձգություններ է կատարել իրենց նկատմամբ, երբ իրենք դռահասներ էին: Քաղաքական գործիչը, որն այն ժամանակ 30 տարեկան էր, մերժում է բոլոր մեղադրանքները:
Ջոնսի հաղթանակը նշանակում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում հանրապետականների առավելությունը կփոքրանա, նրանց թիվը կլինի 51, իսկ դեմոկրատներինն ու անկախներինը՝ 49: Այս փոփոխությունը կարեւոր նշանակություն ունի, քանի որ ներկայում օրենսդիրները համաձայնեցնում են վերջին 30 տարվա ընթացքում ամենաընդգրկուն հարկային բարեփոխման օրինագծի տեքստը, տաղորդել է ՏԱՍՍ-ը: