Դատավոր Իշխան Բարսեղյանի որդին հոգեկան առողջության հետ կապված որևէ խնդիր չունի
Օրեր առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե կաշառք ստանալու մեջ մեղադրվող, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի որդին, ով ժամկետային զինծառայող է, բանակում հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել և տեղափոխվել է հոսպիտալ:
Հարցի վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանից տեղեկացավ, որ Բարսեղյանի որդին գտնվում է հոսպիտալում, սակայն նա հոգեկան առողջության հետ կապված որևէ խնդիր չունի, այնտեղ գտնվելու պատճառը՝ զուտ ֆիզիկական առողջության հետ է կապված: