 
                        Հերմինե Նաղդալյանը պարտավորություններ ունի ոչ միայն պետության առաջ, այլև՝ «Նորաշեն-2007» կոոպերատիվից տուժած քաղաքացիների. «Ժամանակ»
 
                                    «Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ով իրեն սնանկ է համարում, պարտավորություններ ունի ոչ միայն պետության առաջ, այլև՝ «Նորաշեն-2007» կոոպերատիվից տուժած քաղաքացիների:
Այս գործից տասը տարի անց, հավանաբար բարձրացված աղմուկից հետո, Նաղդալյանը սկսել է վերադարձնել քաղաքացիների բնակարանները:
Այդ մասին «Ժամանակի» հետ զրույցում ասաց տուժած բնակիչներից Արուս Վանյանը:
«Խոշոր վաշխառուներից միայն Հերմինե Նաղդալյանն է փորձ արել վերադարձնել բնակարանները և լուծել բնակիչների խնդիրը: Այդ 14 բնակարանը գրանցված էին Հերմինե Նաղդալյանի, նրա ամուսնու, տղայի, բարեկամների անուններով: Ես ասեմ ձեզ, որ 14 բնակարանից մոտ 2-3 բնակարանի հարց է մնացել չլուծված: Մնացածի հարցը լուծել են»,- ասաց Վանյանը:
Նրա խոսքով՝ Նաղդալյանը բնակիչների հետ համաձայնության է եկել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        