Ռիհաննայի գուլպաները պայթեցրել են համացանցը
Երգչուհի Ռիհաննայի ոտքերի լուսանկարը՝ սպիտակ գուլպաներով՝ Gucci ընկերության՝ ստրազներով զարդակարված լոգոտիպերով, շուրջ մեկուկես միլիոն լայք է հավաքել նրա Instagram-ում։
Կանանց համար Gucci Resort 2018 նոր հավաքածուի աքսեսուարի նկատմամբ սոցիալական ցանցի օգտատերերի շատ մեծ հետաքրքրության պատճառը դարձել է դրա արժեքը: Երգչուհու ընտրած սպիտակ գուլպաների մի զույգն արժե 1000 եվրո: Ավելի քան 11,5 հազար մեկնաբանությունների թվում կան ինչպես հիացական, այնպես էլ ծաղրական ռեպլիկաներ: